Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2330 նոր դեպք

analitik.am

Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 315 004-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 6532 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Նոյեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1317 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7849-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1270 է, ընդհանուր առողջացածներինը՝ 274 878, փաստացի բուժվողներինը՝ 32 277: Մեկ օրում արվել է 12 188 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 145 909 թեստավորում:

Նույն շարքից