Լրահոս Սպորտ 

Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և մտավ եզրափակիչ

analitik.am

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում են կիսաեզրափակիչ մարտերը:

Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտավ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ում մրցակից էր բաժին հասել Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևը: Մեր բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում գերազանց մենամարտեց և վստահ հաղթանակ տարավ` 5:0: Նա մատվ եզրափակիչ, ուր կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այսօր երեկոյան հերթափոխում հանդես կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մեր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Նույն շարքից