Հասարակություն Սպորտ 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Պետրոսյանն ու Սարգսյանը. Grand Swiss

analitik.am

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 5-ական միավոր, և 1,5 միավորով են զիջում մրցաշարի առաջատարին։ Երկու շախմատիստներն էլ այս տուրում ոչ-ոքի խաղացին։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջան, ով իր ակտիվում ունի 6,5 միավոր։

Այս տուրում Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանը ևս այս տուրում խաղաղ դաշն կնքեցին։

Հիշեցնենք, որ առաջին երկու տեղ գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Նույն շարքից