Լրահոս Սպորտ 

Արարատի պաշտպանը կմիանա ազգային հավաքականին

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ազգային թիմ է հրավիրել «Արարատի» պաշտպան Հովհաննես Նազարյանին, ով ազգային թիմի հետ կնախապատրաստվի  Հյուսիսային Մակեդոնիայի և  Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին: Այս մասին հայտնում է  ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այսօր սկսել է նախապատարստությունն  ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերին:

Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ նոյեմբերի 14-ին՝  Գերմանիայի հավաքականին։

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Հովհաննես Նազարյան - «Արարատ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Նույն շարքից