Լրահոս Սպորտ 

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել.

analitik.am

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Սա գերմանացի համար երկրորդ նման մրցանակն է։ Ավելի վաղ նա լավագույնն էր ճանաչվել նաև մարտ ամսին։

Հոկտեմբերին Տուխելի սաները ԱՊԼ-ի 4 խաղում հաղթել են՝ առավելության հասնելով «Սաութհեմփթոնի» (3-1), «Բրենտֆորդի» (1-0), «Նորվիչի» (7-0) և «Նյուքասլ Յունայթեդի» (3-0) նկատմամբ։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը լոնդոնյան ակումբն առաջին հորիզոնականն է զբաղեցնում։

Ամսվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ Յունայթեդ») և Պատրիկ Վիեյրան («Քրիսթալ Փելաս»)։

Աղբյուրը՝ Armsport.am

Նույն շարքից