Լրահոս Պատահարներ 

Վրաերթ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի․ հետիոտնը հիվանդանոցում մահացել է

analitik.am

Նոյեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վլադիկ Երանյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 66-ամյա Շողիկ Արշակյանին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։

Նույն շարքից