Լրահոս Սպորտ 

Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային

analitik.am

ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Գերմանիայի ընտրանուն ու 1-4 հաշվով պարտություն կրեց։ Տեղեկությունը հայտնում է Armsport-ը։

Խաղի արդեն 5-րդ րոպեին Սանեի գրոհից հետո Կայ Հավերցը շեղ հարվածեց, մի քանի դրվագում վստահ գործեց հավաքականում իր նորամուտը նշող Ստանիսլավ Բուչնևը։ Բայց 13-րդ րոպեին գերմանացիների հերթական գրոհներից մեկն ավարտվեց գոլով․ Կայ Հավերցն այս անգամ չվրիպեց։

Առաջին կեսին ավելացված րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Նյուհաուսի նկատմամբ։ Մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանն այն ուղարկեց ուղիղ դարպասը։

Երկրորդ կեսը ևս սկսվեց գերմանացիների առավելությամբ ու 5 րոպե անց՝ 50-րդ րոպեին, Գյունդողանը խփեց իր երկրորդ գնդակը։ 9  րոպե անց մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, բայց այս անգամ գերմանացիների դարպասին։ Գնդակին մոտեցավ մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու գրավեց Տեր Շտեգենի դարպասը, բայց սա դեռ ամենը չէր, 5 րոպե անց Յոնաս Հոֆմանը ևս գրավեց մեր ընտրանու դարպասը։

Հարկ է նշել, որ երկրորդ կեսի ընթացքում Ֆլիկը փոխարինեց առաջատարներից շատերին՝ դաշտ դուրս բերելով ավելի երիտասարդ խաղացողների։

 

Նույն շարքից