Լրահոս Սպորտ 

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը

analitik.am

Սլովենիայի Չատեժ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը՝ 1,5:2,5 հաշվով զիջելով Իտալիայի ընտրանուն:

Մեր հավաքականից հաղթանակ տարավ միայն Էլինա Դանիելյանը, որը առավելության հասավ իտալուհի Մարինա Բրունելոյի նկատմամբ: Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող ռուս շախմատիստուհի Ելենա Սեդինայի հետ, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը սևերով պարտվեցին համապատասխանաբար Օլգա Զիմինային ու Դանիելա Մովիլեանուին:

Չորս տուրից հետո մեր հավաքականը 6 միավորով առայժմ կիսում 4-7-րդ տեղերը Ուկրաինայի, Հունաստանի և Ադրբեջանի հետ:

Նույն շարքից