Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Նա նռնակով պայթեցրել է իրեն` սպանելով նաեւ մի քանի ադրբեջանցիների․ Գուրգեն Սարգսյանի ընկեր

analitik.am

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված զինծառայողների թվում էր նաեւ 31–ամյա պայմանագրային Գուրգեն Աշոտի Սարգսյանը։ Նա Գյումրիից էր, մասնակցել էր  44 –օրյա պատերազմին։

Գուրգենի մահվան մասին հայտնի էր դեռ երկու օր առաջ, սակայն պաշտոնական հաստատում չկար։ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ էին նաեւ Գուրգենի տվյալները։

Գուրգենին այսօր՝ նոյեմբերի 19–ին, հուղարկավորել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում։ Նա հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

«Պատմում են, որ Գուրգենը մինչեւ վերջ կռիվ է տվել, փամփուշտները, երբ վերջացել են, օգնություն է խնդրել, որը, սակայն, ուշացել է եւ նա նռնակով պայթեցրել է իրեն, սպանելով նաեւ մի քանի ադրբեջանցիների»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց  Գուրգենի ընկերը՝ Վահե Մինասյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից