Լրահոս Հասարակություն 

Էրզրումում երկրաշարժ է տեղի ունեցել

analitik.am

Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արևելյան Էրզրում(Կարին) նահանգի Քյոփրուքյոյ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.9 կմ խորության վրա։  Երկրաշարժը զգացվել է նաև Քյոփրուքյոյին հարակից շրջաններում։

Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

Նույն շարքից