Լրահոս Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով միայն կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։

«Այնուհետև նախագահ Հարությունյանը ծանոթացել է Մաճկալաշեն համայնքում՝ նոր ոռոգման համակարգի և Սոս համայնքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինաշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Ամարասի վանական համալիրում։

Նույն շարքից