Լրահոս Հասարակություն 

Ճանապարհից դուրս դեպի սարերը գնացող հողե ուղին վատն է, անմարդաբնակ տարածքում մնալու հավանականությունը՝ մեծ․ Վարդան Ոսկանյան

analitik.am
Ճանապարհից դուրս դեպի սարերը գնացող հողե ուղին վատն է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մեքենան փոքր-ինչ սխալ վարելու դեպքում խրվելու և մոտակա գյուղից մոտ 3կմ հեռու անմարդաբնակ տարածքում մնալու հավանականությունը մեծ է։
Վախենա՞լ, կանգնե՞լ, թեքվե՞լ, հետ գնա՞լ..., ուղեղդ արագորեն հաշվարկում է բոլոր հնարավոր ալգորիթմները։ Սակայն սիրտդ պնդում է՝ ոչ մի դեպքում, սա քո հողն է, նա է քեզ ուժ տալիս, վախենա՞լ քեզ ուժ տվողից, անմտություն է։
Եվ ոտքդ առանց լրացուցիչ ջանքի հասկանալով ոչ թե ուղեղիդ այլ սրտիդ հրահանգը, կրկին վստահորեն սեղմում է գազի ոտնակը, իսկ մեքենադ էլ ուժ ստանալով նույն հողից և քո՝ նրա հանդեպ ունեցած վստահությունից, հռնդյունով հաղթահարում է դժվար հատվածը»

 

Նույն շարքից