Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Մեղրիի համայնքապետի եղբայրն ու զարմիկները ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետին․ «Առավոտ»

analitik.am

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները  նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։

Aravot.am-ը փորձեց լուրը ճշտել Աթանեսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց Մեղրիի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածքային կառույցի պատասխանատու Արարատ Թումանյանը։

«Արթուր Աթանեսյանին ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրի, իսկ նա հրաժարվում է։ Հենց համայնքապետը Արթուրին ասել  է՝ նայի չփոշմանես, վատ կլինի։ Վահրավարի իր հողամասում այգեգործական աշխատանքներով էր զբաղված, երբ համայնքապետի եղբայրը՝ Եղիշե Զաքարյանը, հորեղբոր թոռը՝ Վարդան Զաքարյանը եւ մեկ այլ բարեկամ՝ Լիբիկ Օհանյանը, հարձակվեցին Արթուրի վրա։ Ոստիկանությունում տեղյակ են, բայց դեռ Արթուր Աթանեսյանից ցուցմունք չեն վերցրել, որովհետեւ ի վիճակի չէ ցուցմունք տալու»,- պատմեց Արարատ Թումանյանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում.

Նույն շարքից