Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Բողոքի ակցիաներ` Երեւանում. քաղաքացիները պահանջում են թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն (տեսանյութ)

analitik.am

Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտարարում է News.am-ը։

Նրանց մեջ է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով հայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:

Նրան մոտեցան ոստիկաններ եւ պահանջեցին ազատել փողոցը եւ վերականգնել երթեւեկությունը: Նրանք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման նախաձեռնողները հայտարարություն էին տարածել, որում նշված էր.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։

Նույն շարքից