Լրահոս Հասարակություն 

Իրազեկման ակցիա իրականացնող 18 մասնակից բերման է ենթարկվել

analitik.am

Երևանի մի շարք փողոցներ այս պահին կաթվածահար են։ Մի շարք քաղաքացիներ իրազեկման ակցիա են իրականացնում։ Նրանք բարձրախոսով իրազեկում են, որ այսօր` ժամը 17․00-ին, բողոքի ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այս մասին հայտնեցին ոստիկանությունից՝  ի պատասխան MediaHub.am-ի հարցմանը։

Ակցիա իրականացնողների շարքում է նաև վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, որը հայտարարեց` պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:

Նույն շարքից