Գլխավոր Քաղաքականություն 

Ալիևի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպումն առաջարկվել է դեռևս ամռանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Բրյուսելում կայանալիք հանդիպումը նորություն չէ, այն վաղուց է եղել ծրագրավորված: Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են Երևանն ու Բաքուն օգտագործում Բրյուսելի հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից:

Փաշինյանը նշեց, որ հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն պայմաններում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատով՝ ընդգծելով, որ ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն հանդիպումներ ունեցել են:

Վարչապետի խոսքով, դեկտեմբերի 15-ի հանդիպումը նույնպես նորություն չէ, այն առաջարկվել է ԵՄ նախագահ Շառլ Միշելի կողմից  դեռևս ամռանը տարածաշրջան կատարած այցի ժամանակ. «Ես չեմ մերժել այդ գաղափարն, ասել եմ, որ դեկտեմբերը մոտենա, կկազմակերպենք, այնուհետև զանգ է արել ինձ և Ադրբեջանի նախագահներին, երկուստեք հաստատել ենք »:

Փաշինյանը նաև նշեց, որ  Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի հնարավոր լինի իրադրությունները կարգավորել լուծումներ գտնել, փորձել խուսափել ճգնաժամերից:

Նույն շարքից