Բարի օր Քաղաքականություն 

Եթե մենք էտենց հեշտ տվող, կամ ընդհանրապես տվող կառավարություն լինեինք, մեր նկատմամբ այդ ագրեսիան չէր լինի.Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ Հայաստանն է առաջին հերթին  շահագրգիր, որպեսզի վերականգնվի երկաթուղային և ավտոմոբիլային կապը. « Տվյալ դեպքում Ադրբեջանի և Նախիջևանի մասին չէ խոսքը, տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան ճանապարհի մասին է խոսքը, միջազգային ճանապարհի, իմիջիայլոց, ես հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ, այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի, երբ նայում ենք Ադրբեջան-Նախիջևան, թվում է , թե դա Ադրբեջան-Նախիջևան կապի մասին է, բայց միջազգային ճանապարհի մասին է, և բնական է, որ Հայաստանը պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով: Ես չեմ հասկանում որոշ վերլուծություններ կարդալով, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի ճանապարհ տալուց, այսօր աշխարհում պայքարում են մի բանի համար, որ ճանապարհներն անցնեն իրենց տարածքով, գազամուղները, նավթամուղներն անցնեն իրենց տարածքով և ընդհանրապես բեռներն անցնեն իրենց տարածքով»:

Փաշինյանը նշեց, որ ցանկանում է, որպեսզի բացվի Կարս-Գյումրի երկաթուղին, որը կգնա ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ նաև դեպի Եվրոպա՝ այդ կերպ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի, Եվրոպայի և Իրանի հետ:

Վարչապետի խոսքով, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ տպավորություն ստեղծի, թե Հայաստանն իր ապաշրջափակմանը դեմ է արտահայտվում. «30 տարի Հայաստանի՝ միջազգային ատյաններում մեղադրանքը եղել է այն , որ Թուրքիան և Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ վարում են շրջափակման քաղաքականություն, հիմա պատկերացնո՞ւմ եք, որ ստեղծվի տպավորություն, որ Հայաստանը դեմ է ճանապարհ տալուն, դա աբսուրդ է ուղղակի, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանը զարգացնում է միջանցքային տրամաբանություն, չկա միջանցքային տրամաբանություն, ուղղակի չկա: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, եթե Հայաստանում տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին լինի: Մեր կառավարության նկատմամբ այդ ագրեսիվությունը բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք էտենց հեշտ տվող լինեինք կամ ընդհանրապես տվող լինեինք, մենք բոլոր հնարավոր ձևերով փորձում ենք Հայաստանի շահը պաշտպանենք և դրա համար հարվածներ ենք ստանում և հնարավոր է՝ էլի կստանանք»:

 

Նույն շարքից