Քաղաքականություն 

Հայաստանը մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ գրավոր դիմել է և՛ ՀԱՊԿ-ին, և՛ ՌԴ-ին. Փաշինյան

analitik.am

Մայիսի 12-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանը գրավոր դիմել է ՀԱՊԿ-ին: Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե դիմել են ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին գրավոր ընթացակարգով համապատասխան պայմանագրով սահմանված պարտականությունները կատարելու հարցով և կատարվում են արդյոք դրանք . «Ես չգիտեմ մենք այդ ինֆորմացիան հրապարակել ենք, թե ոչ, բայց մենք  մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ գրավոր դիմել ենք և ՀԱՊԿ-ին, և ՌԴ-ին»:

Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձության  շրջանակներում է տեղի ունեցել, երբ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ տարածք. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները, և մենք գտնում ենք, որ Ադրբեջանի պահվածքին պետք է էֆֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք: Այս առումով մեզ չենք սահմանափակելու,Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում, մենք դրա հետ չենք հաշտվեու, հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանը չի ընդունելու, չկա պատերազմում հաղթածի իրավունք»:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո և բոլոր հասու միջազգային լծակներն ու ֆորմատներն օգտագործվելու են Հայաստանի իրավունքները պաշտպանելու համար:

Նույն շարքից