Քաղաքականություն 

Հայաստանում չեն ուզում ուժային մեթոդներ, ոչ ոք չի ուզում, որ ՀԱՊԿ երկրներից որեւէ մեկը ներքաշվի պատերազմի մեջ. Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Այս մասին նա հայտարարեց նոյեմբերի 23-ի առցանց մամուլի ասուլիսում։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ Հայաստանի վարչապետն ասաց, որ չի կարծում, թե նման հանգամանքներ կարելի է դիտարկել։ Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը ենթադրում է ոչ միայն բազմակողմ ձեւաչափ, այլեւ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի կարեւոր խողովակ եւ հարթակ։ Հայաստանը, որպես կազմակերպության նախագահ, պետք է ձգտի այնպես անել, որպեսզի ՀԱՊԿ-ը մեծացնի իր մասնակցությունը տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։

Նույն շարքից