Լրահոս Քաղաքականություն 

Սա Առաջավոր Ասիան է, այստեղ ով խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են. իրանագետ

analitik.am

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ «զիջման կետ», որով թշնամին կբավարարվի և կհրաժարվի իր բոլոր լկտի նկրտումներից, գոյություն չունի։ Ավելի ճիշտ, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության զիջումը և մեր բնաջնջումը։

Հետևաբար, հիշեք, թե ինչպե՞ս էին մեզ պարտադրվում անիմաստ օրակարգեր, որոնցից վերջինը «խաղաղության դարաշրջան» կոչեցյալն էր։

Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը, և այդ բանակի շուրջ կառուցվող պետությունն ու դրան ծառայող հասարակությունը։

Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, քանզի սա Առաջավոր Ասիան է, և ով այստեղ անզոր վիճակում խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են»։

Նույն շարքից