Լրահոս Քաղաքականություն 

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» առաջ քաշած պահանջներին

analitik.am

Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել Ազատագրական շարժմանը միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, կարևորելով Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին`

- Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Նույն շարքից