Բարի օր Լրահոս 

Արարատ Միրզոյանը Փարիզ գործուղման է գնացել տիկնոջ հետ․ ուշագրավ մանրամասներ․ Yerevan Today

analitik.am

Նախարարի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Արարատ Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին, նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել: Այս մասին գրում է Yerevan Today-ը

Ըստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին  հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:

Այս ամբողջ տեղեկատվությունը խնդրեցինք հերքել կամ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին. Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք:

Նշենք, սա առաջին դեպքը չէ, երբ Արարատ Միրզոյանի կինը նրան ուղեկցում է գործնական այցերի ժամանակ:

Հիշեցնենք, որ Analitik.am-ը տեղեկատվություն էր հրապարակել  Արարատ Միրզոյանի Բուդապեշտ կատարած այցի մասին՝  «Ո՞վ է Արարատ Միրզոյանի կնոջ ԱՄՆ-ում «զբոսանքի» հովանավորը՝ ընտանեկան բյուջե՞ն, թե՝ պետբյուջեն» վերտառությամբ։

Մասնավորապես նշված էր՝ «ՎԵՏՈ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բացահայտել էր, որ այն ժամանակ  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2019 Հուլիսի 14-ից 21-ը պաշտոնական այցով ԱՄՆ մեկնելիս ծածուկ հաջողացրել էր պատվիրակության կազմով իր հետ ԱՄՆ տանել նաև  կնոջը՝ Գոհար Աբաջյանին»:

Աղմկահարույց հրապարակումից հետո այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ մի կողմ թողնել արևմտյան գերտերություն կատարած իր պաշտոնական այցի արդյունքները և բացատրություն տալ հանրությանը՝ իր կնոջ վայելքներին առնչվող բուռն քննարկումներին:

Այդուհանդերձ՝  ի՞նչ կարգավիճակով է ԱԳ նախարարի կինն այս անգամ ընդգրկվել Փարիզ ու Բրյուսել ԱԳՆ-ի աշխատանքային այցի պատվիրակության կազմում, ու՞մ միջոցների հաշվին է տիկին Աբաջյանն ուղեկցել նախարար ամուսնուն Եվրոպա, ի՞նչ միջոցներով է Գոհար Աբաջյանը իրեն թույլ տվել 7 օրյա եվրոպական հաճույքներ, ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել նախարարի տիկնոջ ավիատոմսերը, հյուրանոցային ծախսերն ո՞վ է փակել և ո՞ւմ հաշվին, ու ի վերջո ինչպե՞ս է  հիմնավորվել գերատեսչական փաստաթղթերում նախարարի տիկնոջ «գերծանր բագաժի գումարի հարցը»․ այս բոլոր հարցադրումներին ակնկալում ենք սպառիչ  պատասխաններ, որոնք կհրապարակենք ստանալուն պես:

Նույն շարքից