Լրահոս Միջազգային 

Թուրքիայի ատոմակայանի ռեակտորի ճնշման անոթը Ռուսաստանից արդեն ուղարկվել է

analitik.am

Թուրքիայի Մերսինի նահանգի Գյուլնար շրջանում կառուցվող թուրքական առաջին ատոմային էլեկտրակայանի՝ Աքքույուի ռեակտորի ճնշման անոթը, որն արտադրվել է Ռուսաստանում, ուղարկվել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այս մասին գրում են թուրքական լրատվականները՝ նշելով, որ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի մասնագետները, ըստ պայմանագրի, ճնշման անոթն սկսել են արտադրել 2019 թվականի մարտից։

Այն Թուրքիա է ուղարկվել ծովային ճանապարհով։

Նույն շարքից