Գյուղատնտեսություն Հայաստան Հասարակություն 

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կհանվեն մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները

analitik.am

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունն բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Միայն 2021 թ. ինն ամսվա արդյունքներով ծրագրի շրջանակում տրամադրվել է 22756 միավոր վարկ՝ շուրջ 45.0 մլրդ դրամ գումարի չափով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 6.2 մլրդ դրամ:

Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ծրագրի արդյունավետության բարձրացման հետ:

Մասնավորապես, տրամադրվող մինչև 1 միլիոն դրամ վարկերի նպատակային օգտագործման վերահսկման ուղղությամբ առաջանում էին խնդիրներ, հաշվի առնելով, որ նշված վարկերն օգտագործվում էին հիմնականում շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրից հանել մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները:

Նույն շարքից