Լրահոս Քաղաքականություն 

Ցավոք, ոչ բոլոր խնդիրներն են լուծված․ Պուտին

analitik.am

Ցավոք, ոչ բոլոր խնդիրներն են լուծված։ Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով` վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու հա։

«Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից», - ասաց Պուտինը։

Չնայած սրան, ըստ Պուտինի, լայնամասշտաբ մարտական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն արդեն իսկ լավ է։

Նույն շարքից