Լրահոս Միջազգային 

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները․ Հունաստանի վարչապետ

analitik.am

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և փախստականների խնդրին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Միցոտակիսը նշել է Թուրքիայից ներգաղթյալների հոսքի դադարեցման անհրաժեշտության մասին։

«Ես մարդկանց չեմ հասկանում, թե ինչու Թուրքիային մեղադրելու փոխարեն  Հունաստանին են մեղադրում։ Թուրքիան է խախտում մարդու իրավունքները»,-ասել է Միցոտակիսը։

Այնուհետև անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին՝ Հունաստանի վարչապետն ասել է․ «Եթե ​​Թուրքիան հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, դա արդեն կնպաստի, որ մենք նստենք և խոսենք մեր տարաձայնությունների մասին»։

Նույն շարքից