Հասարակություն 

Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին

analitik.am

«Ռեստորանների ասոցացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել.

«Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության Նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից:

Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր:

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց»:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում անդրադարձավ քովիդով պայմանավորված նոր սահմանափակումներին։

Առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել:

Նույն շարքից