Իրավական Քաղաքականություն 

Դատարանը հետաձգել է Առուշ Առուշանյանի դատը

analitik.am

Եթե այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացույցը, որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ, մինչ այս պահն ասում էին` Ավետյանի ցուցմունքն է, բոլորի աչքի առջեւ այդ փուչիկը տրաքեց:

Այս մասին Գորիսի համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` անդրադառնալով Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի` դատարանում արած այն հայտարարությանը, որ Առուշանյանի դեմ իր տված մեղադրական ցուցմունքը կեղծ է եղել, եւ որ ինքը սուտ ցուցմունք է տվել` ակնկալելով, որ իրեն ազատ կարձակեն կալանքից: Այս մասին տեղեկացնում է News.am-ը

«Փառք ու պատիվ Լուսինեին, որ նման քաջություն եւ ուժ գտավ իր մեջ, կանգնեց ու պատմեց ճշմարտությունը, տակը ոչինչ էլ չմնաց: Բայց որոշ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն` 5 ամիս է` այս ցուցմունքի հիման վրա Առուշանյանը ցուցմունքի տակ էր, ով ա դրա համար պատասխան տալու, առերեսման ժամանակ Լուսինե Ավետյանն ասել էր` երբ կինը ՔԿՀ-ում է հայտնվում, մոռանում է Աստծո գոյության մասին` ըստ էության ասելով, որ իր տված մեղադրական ցուցմունքները կեղծ են, բայց դրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ես ամիսներ շարունակ սրա մասին էի բարձրաձայնում:

Մարդը պարզ ասաց` հասկացել է, որ ոչ թե ինքն է թիրախը, այլ Առուշանյանը, եւ կեղծ ցուցմունքներ տվել է, որպեսզի դուսր գա կալանավայրից, փրկի իր կյանքը: Ես շատ լավ եմ հասկանում Լուսինեին, անկեղծ եմ ասում` էսօր Լուսինեի արածն ինձ համար հերոսությանը հավասար քայլ էր, հարցեր տվեցին` արդյոք չի վախենում հիմա, մարդն ասաց` չի ուզում այդ կեղծիքով ապրել, եւ պատմեց, թե ինչ է կատարվել իրականում:

Նույն Լուսինե Ավետյանը ցուցմունք էր տվել նաեւ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի դեմ, էդ փուչիկն էլ պայթեց, բայց վերաքննիչ դատարանն իր տխրահռչակ որոշմամբ նրան կրկին կալանավորեց` համարելով, որ 30 մլն դրամի գարվը բավական չէր, մարդու, որը 5 անչափահաս երեխա ունի, 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, երեխեքն էլ, վիզը ծուռ, իրենց հորն են սպասում»,- նշեց փաստաբանը:

Դատական նիստը հետաձգվել է, այն կվերսկսվի դեկտեմբերի 27-ին:

Նույն շարքից