Բարի օր Հասարակություն 

Մեսսին երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է, ով ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը

analitik.am

Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։ Գլխավոր մրցանակը, որը շնորհում է ֆրանսիական France Football ամսագիրը, ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։

Արարողության ժամանակ Մեսսին 34 տարեկան 158 օրական էր։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը մրցանակի ամենատարեց հաղթողների շարքում՝ առաջ անցնելով ԽՍՀՄ դարպասապահ Լև Յաշինից (34 տարի 56 օրական)։ Յաշինը պատմության մեջ միակ դարպասապահն է, ով ստացել է «Ոսկե գնդակը»:

Պատմության մեջ «Ոսկե գնդակի» ամենատարեց մրցանակակիրը Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Սթենլի Մեթյուսն է, ով մրցանակը ստացել է 41 տարեկան 321 օրական հասակում:

Նույն շարքից