Բարի օր Հասարակություն Տնտեսություն 

Թանկարժեք մետաղների գները՝ նոյեմբերի 29-ի դրությամբ

analitik.am

NYMEX բորսայի նոյեմբերի 29-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.11%-ով և կազմել 1790.30 դոլար, արծաթի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 22.91 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.31%-ով և կազմել 965.40 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Նույն շարքից