Իրավական 

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերվել է ներնետված փաթեթ. ՔԿԾ

analitik.am

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի պահակետերից մեկի մոտակայքում հայտաբերել են ներնետված փաթեթ:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, երկու պոլիէթիլենային շշեր՝ լցված ալկոհոլին բնորոշ հոտով, անգույն և շագանակագույն հեղուկներով:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն շարքից