Միջազգային Քաղաքականություն 

Ղրիմը դե ֆակտո ռուսական Ղրիմ է

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղրիմը դարձել է ռուսական` թերակղզում հանրաքվե անցկացնելուց հետո, հաղորդում է MK.ru-ն։

«Մենք բոլորս հասկացանք, որ Ղրիմը դե ֆակտո ռուսական Ղրիմ է: Հանրաքվեից հետո և դե յուրե Ղրիմը դարձավ ռուսական»,- նշել է Բելառուսի ղեկավարը։

Նա հավելել է, որ այժմ ռուսական կողմից ակնկալում է Ղրիմ այցելելու հրավեր՝ կոնկրետ ժամկետներով։

Լուկաշենկոյի խոսքով՝ իր այցը Ղրիմ կնշանակի թերակղզին Ռուսաստանի կազմում ճանաչել:

Նույն շարքից