Լրահոս Հայաստան Հասարակություն 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի վրա կալանք է դրվել

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ բաժնետեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում ընկերությունների նկատմամբ առկա սահմանափակումներից:

«Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է:

Նույն շարքից