Հասարակություն 

Անգլիայի կանանց հավաքականը 20:0 հաշվով հաղթել է Լատվիային

analitik.am

Անգլիայի կանանց հավաքականը ԱԱ-2023-ի ընտրական խաղում հաղթել է Լատվիային։ Հանդիպումն ավարտվեց 20:0 հաշվով՝ հօգուտ բրիտանացիների։

Պոկերի խաղի հեղինակ դարձավ Լորեն Հեմփը, իսկ Բեթանի Միդը, Հելեն Ուայթը և Ալեքսիա Ռուսսոն հեթ-տրիկ են գրանցել։ Ջորջինա Սթենուեյն իր ակտիվում ունի 6 գոլային փոխանցում։ Անգլիան 18 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը, Լատվիան միավոր չունի և վերջինն է։

Նշենք, որ այս արդյունքը ռեկորդային չէ։ Հայտնի է 4 դեպք, երբ կանանց հավաքականների միջև միջազգային հանդիպումներում գրանցվել է 21-0 արդյունք։

Այդ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել անցյալ դարի 90-ականներին՝ Ճապոնիան հաղթել է Գուամին, Կանադան՝ Պուերտո Ռիկոյին, Նոր Զելանդիան՝ Սամոային, Ավստրալիան՝ Արևմտյան Սամոային։

Նույն շարքից