Հասարակություն Միջազգային 

Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով

analitik.am

Առնվազն երեք մարդ զոհ է դարձել հրաձգությանը, որը նոյեմբերի 30-ին իրանացվել է ամերիկյան Միչիգանի նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Եվս վեց մարդ հրաձգության հետեւանքով տուժել է, այդ թվում՝ մեկ ուսուցիչ: Բոլոր զոհվածները դպրոցի աշակերտներ են: Գնդակոծության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Այն դպրոցի 15-ամյա աշակերտ է:

Ոստիկանները ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակ: Նախնական տվյալների համաձայն, հրաձիգը գործել է միայնակ:

Ներկայում ոստիկանները զննում են դեպքի վայրը: Բացառված չէ, որ զննության ժամանակ Էլի զոհեր կգտնվեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից