Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին

analitik.am

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռավար մասնակցում է «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին:

Ներկայացուցչական այս միջոցառումը, որին մասնակցում են մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, մի քանի տասնյակ ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդներ, տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։

Նույն շարքից