Միջազգային Ռազմական 

Թալիբների և իրանի միջև մարտեր են ընթանում

analitik.am

Աֆղանական-իրանական սահմանին մարտեր են ընթանում իրանի և թալիբների սահմանապահների միջև։

Այս մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։

Ինտենսիվ զինված բախումներ են ընթանում Աֆղանստանի հյուսիսում գտնվող Նիմրոզ նահանգի Կանգ գավառում։ Թալիբանի ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները։

Այս պահին արմատականները դեպի սահման են քաշում զրահամեքենաները, այդ թվում՝ այն, որը մնացել է ԱՄՆ ԶՈւ Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, երկու կողմերն էլ ակտիվորեն օգտագործում են հրետանի։

Հակամարտության պատճառները չեն նշվում։

Նույն շարքից