Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը

analitik.am

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC)  տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Առաջին դեպքը գրանցվել է Կալիֆորնիա նահանգում։ Վարակվածը նոյեմբերի 22-ին վերադարձել է ԱՄՆ՝ Հարավային Աֆրիկա կատարած այցից։

CDC-ն ընդգծել է, որ «օմիկրոն» շտամով հիվանդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նրա մոտ հիվանդության մեղմ ախտանշաններ են նկատվում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ «վաղ թե ուշ» կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կհայտնվի Միացյալ Նահանգներում։

Նույն շարքից