Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 263,5 միլիոնը

analitik.am

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 263 531 909: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 224 178 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 48 692 492 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 782 100-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 606 541-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 469 8724 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 105 872 հիվանդացած, նրանցից մահացել է 614 964 մարդ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ներարկված չափաբաժինների թիվն աշխարհում գերազանցել է 8 միլիարդը: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 672,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2412, Հնդկաստանում՝ 333, Բրազիլիայում՝ 2865 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից