Հասարակություն Միջազգային 

Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է նկարահանման հրապարակում տեղի ունեցած դժբախտ միջադեպից և խոստովանել, որ կարող է ավարտել կարիերան

analitik.am

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ հարցազրույց է տվել ABC News-ին՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է ատրճանական օգտագործվել «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել էր ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսը:

Ըստ դերասանի՝ նկարահանման հրապարակում անհրաժեշտ պահին զենքն իրեն է փոխանցում զենքի համար պատասխանատու աշխատակից Հաննա Գուտիերեզ Ռիդը: «Սակայն եթե այդ պահին Հաննան տեղում չէր լինում, ես զենքը հանձնում էի ռեժիսորի օգնական Դևիդ Հոլսին»,- ասել է Բոլդուինը հարցազրույցի ժամանակ, որից մի հատված է հրապարակվել: Ամբողջական հարցազրույցը ներկայացվելու է ավելի ուշ:

«Ինչ-որ մեկն իրական փամփուշտ է դրել ատրճանակի մեջ, իրական փամփուշտն ընդհանրապես տարածքում չպետք է գոյություն ունենար: Ինչ-որ մեկը պատասխանատու է կատարվածի համար, բայց ես չեմ կարող ասել, թե ով է դա: Ես գիտեմ, որ դա ես չեմ: Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նկարահանման հրապարակում»,- ասել է Բոլդուինը:

Բացի այդ, 63-ամյա դերասանը խոստովանել է, որ իր կարիերան կարող է ավարտվել դժբախտ պատահարից հետո:

Նույն շարքից