Իրավական Լրահոս 

«Քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»․ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության հրապարակայնորեն կոչեր հնչեցնելու համար մեղադրվողին դատարանը արդարացրել է

analitik.am

Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Youtube-ում տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված բռնության հրապարակայնորեն կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում Ա.Հ.-ն նշել է․ «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էդ մարդու ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»,-ասել էր նա։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Ա.Հ.-ին  ճանաչել է անպարտ և արդարացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազը դիմել է քրեական վերաքննիչ դատարան՝ դատավճիռը բեկանելու և մեղադրյալի նկատմամբ 100 հազար դրամի չափով տուգանք նշանակելու պահանջով։

Նույն շարքից