Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանցիները մեկ ամիս առաջ կովերին էին տարել, հիմա էլ՝ տիրոջը

analitik.am

NEWS.am-ը գրում է.

«Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչն անասնապահ է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել է իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել է։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։

Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Ընթանում են բանակցություններ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ»։

Նույն շարքից