Լրահոս Հասարակություն Միջազգային 

Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա զրույցը կփոխի իրավիճակը ամբողջ աշխարհում

analitik.am

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա զրույցը կնպաստի ոչ միայն Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների կայունացմանը, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում իրավիճակը հանդարտեցնելուն։

Այս մասին ուրբաթ լրագրողներին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է  Независемая газета-ն։

«Կարծում եմ, որ, իհարկե, երկու նախագահների առաջիկա շփումը, որի մասին հայտարարվել է Կրեմլում, կօգնի կայունացնել հարաբերությունները, հանդարտեցնել իրավիճակը, որը չափազանց թեժացել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում»,- ասել է դիվանագետը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Բայդենի տեսակապով հանդիպման ամսաթիվը նախնական հաստատված է, այն կհայտարարվի ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելուց հետո։

Նույն շարքից