Հասարակություն Միջազգային Ռազմական 

Իրանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների փուլին միջուկային հարցով

analitik.am

Իրանի փոխարտգործնախարար« Եվրոպան դժգոհ է միջուկային զենքի գործարքի վերաբերյալ Թեհրանի առաջարկներից»

«Ճիշտ է, եվրոպացիներն այնքան էլ գոհ չեն մեր որոշ առաջարկներից»,- ասել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, ով գլխավորում է Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակությունը։

Դիվանագետի խոսքով՝ «Իրանի գաղափարները հիմնված են Թեհրանի հայացքների ու շահերի վրա»։ «Ասում են, որ այդ առաջարկները հակասում են իրենց տեսակետներին, մենք էլ ասացինք, որ համաձայնություն չի եղել, որ բանակցություններում մեր առաջարկները համընկնեն իրենց տեսակետների հետ»,- հավելեց նա։

Բաղերին նշել է, որ «եթե եվրոպացիները ներկայացնեն իրենց առաջարկները, դա կդառնա քննարկման առարկա»։

 

Նույն շարքից