Լրահոս Միջազգային Ռազմական 

Ինչի կհանգեցնի Կիևի կողմից բայրաքթարների օգտագործումը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Դոնբասում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևը շարունակում է կործանարար գիծը՝ ուղղված Մինսկի պայմանավորվածությունների խաթարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այդ մասին է վկայում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ գործունեությունը հակամարտության գոտում, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու գրոհային մեքենաների կիրառումը։ Ընդգծվել է, որ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ազդման փորձերից»,-ասվում է Կրեմլի կայքում։

Նույն շարքից