Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

analitik.am

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ է խոսում եւ անդրադառնում գերիների հարցին:

Նշենք, որ հայտնի չէ, թե որտեղ եւ երբ է եղել խոսակցությունը:

Ստորեւ ներկայացնում ենք տեսագրված զրույցը.

-  Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․

-  Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։

-  Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․

-  Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

-  Պաշտպանել հայրենիքը

-  Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։

-  Կուզեմ ձեզնից լսեմ

-  Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

-  Ինձ շատ ա հետաքրքրում սա։

-  Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։

Աղբյուրը՝ https://news.am

Նույն շարքից