Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն Ալիևի համար եղել է երազելի. Արամ Վարդևանյանը՝ Հայկ Կոնջորյանին (տեսանյութ)

analitik.am

«Երբ ես ասում եմ, որ Ալիևի համար Ռոբերտ Քոչարյանը, այսինքն այն մարդը, որը եղել է Արցախի համար առաջին նախագահ, Արցախի ազատագրական շարժման հիմնադիրներից, պետական պշատպանության կոմիտեի նախագահ, հանդիսանում է վատ երազ, կարող եմ ասել, որ օրինակ Նիկոլ Փաշինյանն Ալիևի համար եղել է երազելի, որովհետև, երբ դուք համեմատեք, թե ինչ եղավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, որպես Արցախի 1-ին նախագահ, այնուհետև ՀՀ 2-րդ նախագահ։ Նույնիսկ, եթե դուք վերագրում եք Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում տեղի ունեցած Արցախը բանակցություններից դուրս թողելը, մի հատ եկեք գանք իրականություն»․ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դիտարկման, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, որ խոսվում է միֆական ինչ-որ վերլուծությունների մասին, բայց կա իրական կյանքը, որը չափազանց դաժան է։

Նույն շարքից