Քաղաքականություն 

Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված․ Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին

analitik.am

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

«Կներես, գուցե մի քիչ վատ բան եմ ասում, բայց ես համարում եմ, որ նրանք արդեն չկան իմ համար»,-ասվում է տեսանյութում։

Ազգայի ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասաց, որ տեսանյութը մոնտաժված է։

«Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է»։

ԱԺ նախագահի օգնականը հրապարակել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ ԱԺ նախագահը նշում է․ «Այդ գերիների, այդ մարդկանց, այդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք զենք են վերցրել՝ պաշտպանելու հայրենիքը, եթե ես այդ զինվորների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված։ Բնականաբար մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությանը պատանդ դնել։ Գերիներն այն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են, ես այս մասին չեմ կարող բարձր ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից