Գլխավոր Հայաստան Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Դժվար է այդ հարցին պատասխանել, բոլոր դեպքերում, ինչ էլ ուզում է լինի՝ այդ 62 հոգին ինձ համար ոչնչություն են, որ հանձնվել են 4 հոգու․ Մովսես Հակոբյանը

analitik.am

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի համար գերեվարված 62 զինծառայողները ոչնչություններ են։ Մի շարք լրատվականներ քիչ առաջ հոդված հրապարակեցին այս խոսքերը վերագրելով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին։

Մասնավորապես նշվում է, որ ի պատասխան  լրագրողի հարցին, թե ի՞նչ հանգամանքներում ադրբեջանցի 4 զինվորները կարող էին գերեվարել 62 հայ զինվորներին, որոնք զինված են եղել․ «Դժվար է այդ հարցին պատասխանել, բոլոր դեպքերում, ինչ էլ ուզում է լինի՝ այդ 62 հոգին ինձ համար ոչնչություն են, որ հանձնվել են 4 հոգու»,-ասել է Հակոբյանը։

Auroranews-ը Մովսես Հակոբյանից ճշտեց՝ արդյոք ինքն է այս խոսքերի հեղինակը և նման բան է հայտարարել։ Հակոբյանը հաստատեց, որ վերոնշյալ մեջբերումն իր խոսքից է։

Նույն շարքից