Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ն հանձնարարել է չօգտագործել Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութը

analitik.am

ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչին (CDC) առընթեր փորձագետները հանձնարարել են հնարավորինս չօգտագործել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութը թրոմբների հետ կապված բարդությունների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փորձագետները քվեարկել են այն հանձնարարականի օգտին, որի համաձայն, այլ պատվաստանյութերի առկայության դեպքում, որոնք mRNA տեխնոլոգիայով արտադրվել են Pfizer եւ Moderna ընկերությունների կողմից, հարկավոր է օգտագործել հատկապես դրանք:

ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի պատվաստանյութ ստացած հիվանդների մոտ ավելի վաղ գրանցվել են թրոմբների առաջացման հետ կապված բարդությունների տասնյակ դեպքեր: Բարդություններն առաջվա պես շատ հազվադեպ են: Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը դադարեցվել էր ապրիլին, բայց հետագայում կրկին վերսկսվել էր գիտնականների հանձնարարականների համաձայն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից